Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման ծրագրով ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն մտադիր են նախաձեռնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերի բարձրացումը: Դա անելու համար ԵՄ-ն միջոցներ է տրամադրելու ՄԻՊ-ի 6 մարզային գրասենյակներ ստեղծելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան: Թե կոնկրետ որքան միջոցներ են տրամադրելու գրասնեյակների բացման համար եվրոպացի չինովնիկը չի նշել:
Մարզային գրասենյակները պետք է ապահովվեն անհրաժեշտ տեխնիկայով և ավտոմեքենաներով:
«Մենք կարծում ենք, որ ՄԻՊ-ը պետք է իր գործունեությունն ընդլայնի նաև աշխարհագրական առումով, պետք է զբաղվի մարդու իրավունքների պաշտպանմամբ նաև Երևանից դուրս: Մարդու իրավունքերի պաշտպանությանը աջակցելու համար մենք մտադիր ենք աշխատել ոչ միայն ընտրություններից առաջ և ընթացքում, այլև հետո: Եթե ընտրություններից հետո լինեն դատական հայցեր, մենք հետևելու ենք այդ դատական գործընթացներին», – ասել է Կարել Հոֆստրան: