Home / Հայաստան / Նուբարաշենի զորամասի զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Նուբարաշենի զորամասի զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Հունվարի 18-ին, ժամը 15:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Նուբարաշենի զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը:

Ասլիկյանը հիվանդանոց էր տեղափոխվել նույն օրը, 12:30-ին «թունավորում էսենցիայով» ախտորոշմամբ:

Վերջինիս  հայտնաբերել է կինը՝ տանը արյունահոսելիս և անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն:

ՊՆ Քննչական բաժնի փոխանցմամբ` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: