Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակված իր «Ռուսաստան. ազգային հարց» հոդվածում կոչ է արել օրինական, բայց խիստ պատասխան տալ ներգաղթյալների գռեհիկ պահվածքին:
«Նա, ով տարածաշրջան է ժամանում այլ մշակույթով, պատմական ավանդույթներով, պետք է հարգանք ցուցաբերի տեղի սովորույթների հանդեպ, ռուսների և Ռուսաստանի այլ ազգերի ավանդույթներին: Ցանկացած այլ ոչ ադեկվատ, ագրեսիվ, անհարգալից վերաբերմունքի պետք է հաջորդի համապատասխան օրինական, բայց խիստ պատասխան և, նախևառաջ, ուժային մարմինների կողմից, որոնք այսօր հաճախ պարզապես անգործության են մատնված», – գրում է վարչապետը:
«Պետք է ստուգել, արդյո՞ք մարդկանց նման պահվածքի վերահսկման բոլոր անհրաժեշտ նորմերն են ընդգրկված Վարչական և Քրեական օրենսգրքերում, Ներքին գործերի մարմինների կանոնակարգերում: Խոսքը իրավունքների խստացման, միգրացիոն իրավունքների և գրանցման նորմերի խախտման դեպքում քրեական պատասխանատվության ներմուծման մասին է: Երբեմն բավարար է միայն նախազգուշացնել: Բայց եթե նախազգուշացումը հիմնվի հստակ իրավական չափանիշի վրա, այն ավելի արդյունավետ կլինի: Այն ճիշտ կըմբռնեն, որպես ոչ թե առանձին ոստիկանի կամ պաշտոնյայի կարծիք, այլ հենց օրենքի պահանջ, որը բոլորի համար հավասար է գործում»,- իր միտքը պարզաբանել է Պուտինը:
Ռուսաստանյան կառավարության ղեկավարը նաև կողմ է հանդես գալիս այն գաղափարին, որ Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտները ռուսաց լեզվի, գրականության և պատմության քննություն պետք է հանձնեն, հայտնում է РБК-ն: