ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասում է արտաքին օժանդակության: ԲՀԿ-ականներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին օգնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հիմա նրանք են խոստացել օգնել Ծառուկյանին, գրում է «Հրապարակ» թերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով` Լուկաշենկոն խոստացել է 12 հազար ընտրող ուղարկել Հայաստան:
Ենթադրվում է, որ դրանք Բելառուսում բնակվող ՀՀ քաղաքացիներն են, որոնք Բատկայի հրահանգով էշելոններով կժամանեն Հայաստան ու կքվեարկեն ԲՀԿ-ի օգտին, գրում է «Հրապարակը»: