Երեկ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արված հայտարարությունը համահունչ է հայկական կողմերի` ՀՀ-ի և ԼՂՀ-ի դիրքորոշմանը, քանի որ նրանք միայն խաղաղ կարգավորմանն են կողմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս հայտարարությունը կարևոր է նաև այն պատճառով, որ հստակեցվեց, որ ԼՂՀ հարցի լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի միջնորդությամբ: Հայտնի է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրի ժամանակավոր անդամ դառնալով` ուզում էր ԼՂՀ հարցի լուծումը տեղափոխել այլ հարթակ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը` այնուամենայնիվ ընդունելով, որ փաստաթուղթը հայկական կողմի սպասելի բեկումը չունեցավ` Ադրբեջանի ցուցաբերած «հայտնի կենդանու համառության» պատճառով: