Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ծագած սկանդալը բացարձակ անիմաստ է, կարծում է «Կոմերսանտ» պարբերականի վերլուծաբան Կոնստանտին Էգերտը.
«Ի՞նչ եք կարծում, պարոնայք, արդյո՞ք արժե պատժել քաղաքացիներին Ստալինի հանցագործությունների և Խորհրդային Միությունում ԳՈՒԼԱԳ-ի առկայության ժխտման համար: Ըստ էության, համանման հարց էր քվեարկության դրվել Ֆրանսիայի խորհրդարանում, և դրա պատասխանը եղավ`«Այո, արժե»:
Մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհվել են մինչև մեկուկես միլիոն հայեր: Սպանդը խրախուսում էին մեռնող կայսրության իշխանությունները, քանի որ քրիստոնյա հայերը ինչ-որ առումով համարվում էին Անտանտայի «հինգերորդ շարասյունը», որի հետ այդ ժամանակ պատերազմում էր Թուրքիան: Եվ այս ողջ դարի ընթացքում Աթաթուրքի, նրա ժառանգների, ռազմական բռնապետությունների օրոք և ժողովրդավարության պայմաններում Թուրքիան հերքել է էթնիկ հողի վրա մարդկանց կանխամտածված սպանդի փաստը:
Ֆրանսիայում ապրում է աշխարհի թերևս ամենաազդեցիկ հայկական սփյուռքը: Այն վաղուց պայքարում էր Ցեղասպանությունը որպես հանցագործություն ճանաչելու համար: Գերմանիայում և Ավստրիայում նույն կերպ պատժում են Հոլոքոստի ժխտման համար: Ես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը սխալական եմ համարում: Մարդկության պատմության մեջ ամենահրեշավոր Ցեղասպանության նախաձեռնողներ Գերմանիայի և Ավստրիայի պարագայում դեռևս մի փոքր հասկանալի է: Բայց Ֆրանսիայում դա քաղաքացիների բերանը փակելու քայլ է, խոսքի ազատության սկզբունքի խախտում: Ես բոլորովին էլ չեմ ժխտում Հայոց Ցեղասպանությունը: Ընդհակառակը, այն պատմականորեն ապացուցված եմ համարում: Այստեղ խնդիրն այլ է. որտե՞ղ է քաղաքացիների կյանքին ժողովրդավարական պետության միջամտության սահմանը;
Իմ կարծիքը հետևյալն է. խոսքի ազատությունը չի կարելի սահմանափակել, բացառաությամբ այն դեպքերի, որոնք իսկապես պետք է դառնանան քրեական իրավունքի դիտարկման առարկա: Օրինակ, սպանության կոչեր, մանկական պոռնոգրաֆիայի տարածում: Այն հասարակությունը, որը պաշտպանում է անգամ հանցագործների խոսքի իրավունքը, որպես կանոն, ավելի առողջ է ու կայուն, քան այն երկրները, որտեղ այն սահմանափակվում է: Մեծ Բրիտանիան, որտեղ Հիտլերի «Մայն քամփֆը» կարելի է գնել ցանկացած խոշոր խանութում, չի վերածվել ֆաշիստական պետության:
Մինչդեռ Գերմանիայում, որտեղ առևտրականները բեռլինյան շուկայում զբոսաշրջիկներին «տակից» վաճառում են Հիտլերի ժամանակաշրջանի շքանշաններ, ֆոտոալբոմներ ու կրծքանշաններ, վերջերս նեոնացիստների ճղյուղավորված խմբավորում են գտել, որը զբաղվում էր ներգաղթյալների սպանություններով:
Մտածեք, որտե՞ղ կցանկանայիք ապրել` ԱՄՆ-ո՞ւմ, որտեղ Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները առանց ավելորդ խոչընդոտների հրապարակվել է, թե՞ Եվրոպայում, որտեղ վախենում են տպագրել դրանք: Հուսով եմ` Ռուսաստանը կխուսափի այդ թակարդից, և թույլ կտա ֆաշիստներին ու ստալինիստներին, լիբերալներին ու միապետականներին, աննորմալներին ու նորմալներին ցանկացած կարծիք հայտնել: Որովհետև այնտեղ, որտեղ արգելում ` խոսքը, վաղ թե ուշ կարող են սկսել հրամայել քաղաքացիներին` ինչ մտածել»: