Իսրայելի Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլին մեկնաբանել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ծագած սկանդալը, որը պայմանավորված է հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ:
Ռիվլենը հայտարարել է, որ Իսրայելը իրավունք չունի արհամարհելու հայերի Ցեղասպանությունը, այնպես, ինչպես և այլ զանգվածային սպանությունները, որոնք, օրինակ, այսօր տեղի են ունենում Թուրքիայում: «Մենք Մակիավելիի (իտալացի փիլիսոփա և քաղաքական գործիչ, ով հավատացած էր, որ քաղաքականության մեջ պետք է հիմնվել շահի և ուժի վրա) գրողի տարած ուժի քաղաքականությունը վարելու առավելություններ չունենք: Մենք պետք է մարդ լինենք: Մենք իրավունք չունենք հերքել այլ ազգերի ողբերգությունը, լինեն նրանք հայեր, սիրիացիներ, կամ այլ ազգեր, անգամ եթե ժխտումը մեզ համար ձեռնտու տարբերակ է»,- խոսնակի խոսքերն է փոխանցում Izrus-ը:
Նշենք, որ վերջերս Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը քննարկումներ է սկսել անցկացնել Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: