«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության 2011/2012 թվականների վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը: Նախորդ` 2010/2011 թվականի աղյուսակի համեմատ Հայաստանը բարձրացել է 24 տեղով, և ԱՊՀ երկրներից զիջում է միայն Մոլդովային, որը 53-րդն է:
Կազմակերպության զեկույցում, այնուամենայնիվ, նշվում է` չնայած նրան, որ Հայաստանը 24 տեղով բարելավել է իր դիրքերը, ինչը, իհարկե, տպավորիչ է հանգամանք է, բայց փաստացիորեն այն ընդամենը հետ է վերադարձել այն տեղը, որում նա գտնվում էր երեք տարի առաջ` մինչև 2008 թվականի վիճելի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հանրահավաքի ուժային ցրումը:
«Հայաստանում ԶԼՄ-ները այժմ էլ մշտական դատական հետապնդումների թիրախ են, իսկ դատական գործերի ընթացքում պահանջվող բարոյական վնասի փոխհատուցման չափերը մտահոգիչ աստիճանի են հասնում: Ինքնակարգավորումը հիմնական խնդիրն է, որ լուծում է պահանջում», – ասված է զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում:
Ցուցակում առաջին-երկրորդ հորիզոնականները կիսում են Ֆինլանդիան և Նորվեգիան, երրորդը` Էստոնիան է: