Google ինտերնետային ընկերությունը երկրաշարժերի, ջրհեղեղների և այլ տարերային աղետների մասին տեղեկատվության հաղորդման ծառայություն է գործարկել: Public Alerts (Հանրային ահազանգ) ծառայությունը ինտեգրվել է Google Maps քարտեզագրական ծառայությանը:
Public Alerts ծառայության էջում օգտատերը կարող է տեսնել քարտեզ, որի վրա նշված են այդ պահին տեղի ունեցող կամ օթերևութաբանների կողմից կանխատեսվող տարերային աղետների տարածքները: Ծառայությունը թույլ է տալիս նաև տեղեկատվություն որոնել:
Տեղեկատվության ընդարձակված որոնումը տեղի է ունենում մի քանի չափորոշիչներով, ըստ տարերային աղետի տեսակի կամ եղանակային պայմանների, աշխարհագրական դիրքի և այլն:
Ծառայությունը դեռևս փորձնական ռեժիմով է աշխատում: Google-ը մտադիր է իր ծրագրի մեջ ներգրավել նաև այլ երկրների օթերևութաբանական ծառայություններ և տարատեսակ կազմակերպություններ: