Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում «Սարդարապատ» շարժման դիրքորոշումը չի փոխվել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, իրենք գալիք ԱԺ ընտրություններին չեն մասնակցելու:
«Երկրում գոյություն ունի բռնապետ, ով կանոններ է թելադրում: Ընտրություննները խեղկատակություն են լինելու, և դրանց մասնակցող ուժը իրավունք չպետք է ունենա իրեն ընդդիմադիր համարելու: Ովքեր մասնակցում են ընտրություններին, միայն աջակցում են իշխանություններին և դրանց վերարտադրմանը»,- ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ «Սարդարապատը» կմասնակցի ընտրություններին, եթե տապալվի բռնապետությունը և անցումային կառավարություն ձևավորվի:
Ըստ Սեֆիլյանի` անցումային կառավարություն ձևավորել կարող են քաղաքացիական ինքնաբուխ նախաձեռնութուններով զբաղվող երիտասարդները, ովքեր պայքարում են կոնտրետ անարդարությունների դեմ: