Home / Հայաստան / Ով է գլխավորելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակը

Ով է գլխավորելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակը

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը։

«Սա միանշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Տեր–Պետրոսյանն ու Դեմիրճյանը։ Այսինքն, առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք՝ որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում», – ասել է Մինասյանը։