Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու է առաջադրվելու «Շիրակ» ֆուտբոլային թիմի, «Պրեսս-ստենդ» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Արման Սահակյանը, ով մրցակցության մեջ է մտնելու ԲՀԿ ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանի հետ, գրում է «Հրապարակը»` նշելով, որ քիչ հանրապետականներ կհամարձակվեին պայքարի մեջ մտնել գողականի մեջ հմուտ, քաղաքականի մեջ նոր հմտացող Մարտունի հետ:
Նախորդ ընտրություններում նման փորձ կատարեց Սուքիաս Ավետիսյանը, բայց անհաջողության մատնվեց: Արման Սահակյանի համարձակությունն արդեն գնահատելի է, չնայած դժվար է կանխատեսել, թե նա ինչ ճակատագրի կարժանանա, գրում է թերթը:
Նշենք, որ Արման Սահակյանին է պատկանում նաև «12» հեռուստաալիքը, ինչպես նաև «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, որի մեջ մտնում են «Թերթ.am» լրատվական կայքն ու Armsport.am-ը: