Իրանի իշխանությունները վիրավորական են համարել Hot իսրայելական կաբելային օպերատորի կողմից նկարահանված Samsung-ի պլանշետի նոր գովազդը և սպառնացել մասնակի արգելք դնել հարավկորեական ընկերության արտադրանքի վրա: Այս մասին հայտնում է Press TV լրատվական կայքը:
Samsung պլանշետը գովազդող տեսանյութում Asfur հայտնի հեռուստատեսային ծրագրի 4 դերասաններ գգեստափոխվելով կնոջ հագուստի մեջ` ժամանում են Իրան: Սրճարաններից մեկում նրանք հանդիպում են Իսրայելի «Մոսադա» քաղաքական հետախուզության գործակալին: Պարապուրդի մատնված գործակալը իր պլանշետով սերիալ է դիտում: Նա ցույց է տալիս պլանշետը կերպարանափոխված դերասաններին, և այդ պահին նրանցից մեկը պատահաբար դիպչում է պլանշետին և պայթեցնում իրենց մեջքի հետևում գտնվող միջուկային կայանը: Տեսանյութի վերջում կադրի հետևի ձայնը ասում է .«Ինչպես թե, և՞ս մեկ առեղծվածային պայթյուն Իրանում»:
Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Արսալան Ֆատխիպուրը հայտարարել է, որ տեսանյութում Իրանը ներկայացված է որպես պրիմիտիվ հասարակություն, իսկ Իզրայելը հզոր երկիր, որն ի վիճակի է հեշտությամբ վերացնել Իրանի միջուկային էլեկտրակայանները կամ սպանել երկրի միջուկային գիտնականներին»: Նա նշել է, որ ընկերության կողմից պաշտոնական ներողությունը բավարար չի լինի, և որ ընկերությունը պետք է պատասխան տա վիրավորական գովազդի համար: