Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը 22,5 մլն դոլարով ձեռք է բերել հայկական «ՋիԷնՍի-Ալֆա» օպերատորի 75 տոկոս մինուս մեկ բաժնետոմսերը:
Ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով` սույն գործարքը «Ռոստելեկոմի» միջազգային զարգացման քաղաքականության շրջանակներում Ռուսաստանի տարածքից դուրս առաջին ձեռքբերումն է: «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության վերահսկիչ փաթեթի ձեռքբերումը թույլ կտա «Ռոստելեկոմի»-ն Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում զարգացած ենթակառուցվածք ունեցող լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետ և թվային հեռուստատեսություն մատակարարել»,- նրա խոսքերն է փոխանցում ընկերության մամլո ծառայությունը:
Նշենք, որ «ՋիԷնՍի-Ալֆա»-ին է պատկանում 1,5 հազար կմ երկարությամբ օպտիկա-մանրաթելային մալուխ. ընկերությունը համարվում է հայաստանյան համացանցային շուկայում խոշորագույն անկախ խաղորդ: 2011 թվականին ընկերության եկամուտը կազմել է 12 մլն դոլար:
Հայաստանում լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետ շուկան, 2011 թվականի տվյալներով, 40 մլն դոլար է գնահատվում: «ՋիԷնՍի-Ալֆա» մասնաբաժինը շուկայում մոտ 2% է կազմում:
Նշենք, որ ավելի վաղ «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ չի բացառվում, որ ապագայում «Ռոստելեկոմը» գնի նաև խոշորագույն անկախ ինտերնետ մատակարար Ucom-ը (այն ապահովում է Հայաստանի լայնաշերտ հասանելիությամբ ինտերնետի 11%-ը, ունի 19,5 հազար բաժանորդ, եկամուտը 2011-ի կտրվածքով 5,3 մլն դոլար է կազմում), կարծում է աղբյուրը: