Երեկ, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքում ևս մեկ զինվոր է զոհվել: Սա 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակել է և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Դիմաքսյանին: Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել զենքի հետ վարվելու կաննոները խախտելու մեղադրանքով, որն առաջացրել է մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ամբաստանյալը պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 8 տարի ժամկետով, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ փետրվարի 2-ին ԼՂՀ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհվել է Կառլեն Բաղդասարյանը: Համաձայն պաշտոնական վարկածի, նրան հասցրել են ինքնասպանության: