Հոլիվուդում փետրվարի 2-ին ձերբակալվել են հայկական ծագում ունեցող երկու երիտասարդներ`21-ամյա Արթուր Դարբինյանը և 20-ամյա Ալիկ Ջանոյանը: Նրանք մեղադրվում են բանկային հաշիվների և անձնական տվյալների հետ կապված մի շարք մեքենայությունների իրականացման մեջ: Այս մասին հայտնում է ամերիկյան Glendalenewspress.com-ը:
Թեև երիտասարդները դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել, այդուհանդերձ հետաքննությունը պարզել է, որ նրանք այլ մարդկանց բանկային հաշիվների անձնական տվյալների ապակոդավորման միջոցով 100 դոլար արժողությամբ 17 նվեր քարտեր են գնել: Յուրաքանչյուր տուժողի պատճառվել է 800-1000 դոլարի վնաս: