Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, հարսանեկան արարողություն կանցկացվի: Արարողության հերոսներն են ոչխարն ու նրա ընկերուհին` եղնիկը, գրում է The China Daily-ին:
Ինչպես նշում է պարբերականը, ոչխարն ու եղնիկը վաղուց անտարբեր չեն միմյանց նկատմամբ, իսկ նրանց բաժանելու փորձերը անհաջողությամբ են պսակվում: Երկուսն էլ սկսում են կարոտել միմյանց և վատ են զգում իրենց: Արդյունքում, կենդանաբանական այգու աշխատակիցները թույլ են տվել նրանց միասին լինել:
Կենդանաբանական այգին հարսանեկան արարողությանը մասնակցել ցանկացողների համար 500 տոմսեր է տպել: Կազմակերպիչները նաև վերնաշապիկներ են պատրաստել այդ օրվա համար: Հարսանեկան արարողությունից հետո կենդանիները կկարողանան ապրել միասին: