Home / Հայաստան / Արդար ընտրությունների անցկացման դեպքում ԵՄ-ը Հայաստանին գումար է խոստացել

Արդար ընտրությունների անցկացման դեպքում ԵՄ-ը Հայաստանին գումար է խոստացել

Եթե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն արժանանան եվրոպացի դիտորդների դրական գնահատականին, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը խոշոր նվիրատվություններ կստանա Եվրամիությունից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, Հայաստանում Եվրամիության դեսպանները հենց այսպիսի ուղերձ են փոխանցել Հայաստանի իշխանություններին` հավաստիացնելով, որ մայիսին կայանալիք ընտրությունների օրինական ընթացքի դեպքում՝ մինչև սեպտեմբեր Հայաստանը կստանա հարյուր միլիոն եվրոյի միանվագ օգնություն, իսկ մինչև տարեվերջ կհրավիրվի Հայաստանի հարցով ԵՄ երկրների կոնֆերանս, որի արդյունքում մեր երկրին կտրամադրվի մինչև մեկուկես միլիարդ եվրոյի դրամաշնորհ։

Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Սերժ Աարգսյանի խոստումը, «ՀԺ»-ի տեղեկություններով, պայմանավորված է հենց նշված թվաբանությամբ։