Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է դերասանուհի Անժելա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նրա նախկին զուգընկեր Կարեն Արայանը մեղադրվում է անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև դերասանուհու պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու մեջ:
Epress.am-ի հետ զրույցում Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը պատմել է, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել էր Կարեն Արայանը, այսօր` Անժելա Սարգսյանը, իսկ հաջորդ նիստին հարցաննվելու են գործով վկաները:
«Ես չեմ կարող ասել, թե որ վկաներն են ծանուվցել, ովքեր են գալու դատական նիստին, վկաները շատ են», – նշել է Ղարիբյանը: Նա հրաժարվել է Անժելա Սարգսյանի հարցաքննությունից մանրամասներ ներկայացնել:
Գործով հաջորդ դռնփակ նիստը տեղի է ունենալու մարտի 5-ին` ժամը 14:00-ին: