Home / Հայաստան / Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Գրոսմայստերական դպրոց են հիմնել

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Գրոսմայստերական դպրոց են հիմնել

Շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ հիմնել են Գրոսմայստերական դպրոց: Երկու գրոսմայստերներն անհատական մոտեցմամբ մարզումներ կանցկացնեն 10-18 տարեկան տաղանդավոր շախմատիստների հետ:

Ինչպես հաղորդում է Armchess.am-ը, դպրոցում կընդգրկվեն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու Հայաստանի առաջնությունների ոսկե և արծաթե մեդալակիրները:

Երկշաբաթյա մարզումները կանցկացվեն տարին 2-3 անգամ: Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հետ վարպետությունը պատանիներին կփոխանցեն նաև այլ փորձառու մասնագետներ: