Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանի և «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի միջև այն բանից հետո, երբ Ավագյանն ասել է, թե «Ժառանգության» Րաֆֆի Հովհաննիսյանը նման է «քաղաքական ծաղրածուի»:
Ըստ ՀՀԿ-ականի` բեղերը թրաշելով և հացադուլ անելով (2011 թվականի մարտինժխմբ.) «Ժառանգության» նախագահը «կրկես է ստեղծել»:
Նման հայտարարություններից հետո Ստեփան Սաֆարյանը կոչ է արել ՀՀԿ-ականին կոռեկտ լինել և իրեն չդրդել վիրավորական արտահայտություններ անել Սերժ Սարգյանի հասցեին:
«Կրկեսը այն է, որ Հերմինե Նաղդալյանին ասում են` ինչու ես ուրիշի փոխարեն քվեարկում, զարմացած ասում է` ե՞ս, երբ Արա Բաբլոյանը նույն հարցին ցինիկաբար պատասխանում է ` ասելով` ինձ բժշկությունից հարցրեք: Դա է ծաղրածուությունը»,- զայրացած ասել է Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգությունը» կուսակցության անդամն իր մտահոգությունն ու իր ցավն է արտհայտել նաև այն առթիվ, որ իշխանական ուժերի նման պահվածքի պատճառով մարդիկ հիասթափվում են քաղաքականությունից առհասարակ, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերից:
Պատգամավորների լեզվակռվի ընթացքում Ավագյանը նաև ասել է, որ ինքը «Ժառանգությանը» «քաղաքական առնականություն է»մաղթում:
«Ինչ է ձեր նման ջարդենք-փշրենք, որ տղամարդ երեևանք, դա՞ է առնականությունը», – հակադարձել է Սաֆարյանը: