Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը ռեկորդային տեղ է զբաղեցնում ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի հավաքականը ռեկորդային տեղ է զբաղեցնում ՖԻՖԱ-ի աղյուսակում

Այսօր հրապարակված ֆուտբոլի ազգային ընտրանիների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը առաջընթաց է գրանցել 4 տեղով և 639 միավորով հանգրվանել է 41-րդ հորիզոնականում: Դա Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն արդյունքն է:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Իսպանիայի հավաքականը, երկրորդը` Գերմանիան է, երրորդ տեղում Հոլանդիայի ընտրանին է:

Կիրակի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում առաջին տեղը զբաղեցրած Զամբիան առաջ է գնացել 28 տեղով և այժմ զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը:

1. Իսպանիա – 1566 միավոր
2. Գերմանիա – 1369
3. Հոլանդիա – 1359
4. Ուրուգվայ – 1317
5. Անգլիա – 1179
6. Պորտուգալիա – 1155
7. Բրազիլիա – 1152
8. Իտալիա – 1115
9. Խորվաթիա – 1101
10. Դանիա – 1090
13. Ռուսաստան – 989
29. Չեխիա – 775
41. ՀԱՅԱՍՏԱՆ – 639

54. Էստոնիա – 576
59. Ուկրաինա – 549
67. Բելառուս – 494
74. Լատվիա – 463
77. Ուզբեկստան – 455
81. Վրաստան – 436
88. Բուլղարիա – 408
93. Լիտվա – 383
109. Ադրբեջան – 306
138. Ղազախստան – 225
140. Տաջիկստան – 218
142. Մոլդովա – 205
149. Թուրքմենստան – 154
159. Մալթա – 133
192. Ղրղզստան – 42

Ընդգծված են 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները: