Home / Հայաստան / Գերմանիայի նախագահը հրաժարական տվեց

Գերմանիայի նախագահը հրաժարական տվեց

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել կաշառակերությանը վերաբերող մեղադրանքների պատճառով:

Նա հրաժարական տալու մասին հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ փետրվարի 16-ին Հանովերի դատախազությունը դիմել է բունդեսթագին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Այս դիմումը թույլ կտա հետաքննություն սկսել երկրի ղեկավարի նկատմամբ:

Վուլֆի վերաբերյալ կասկածները կապված են կինոպրոդյուսեր Դևիդ Գրյոնևոլդի և Վուլֆի հարաբերությունների հետ: Գործարարը բազմիցս Գերմանիայի հյուրանոցներում փակել է նախագահի հաշիվները: Միաժամանակ Գրյոնևոլդը ֆինանսական աջակցություն է ստացել Ստորին Սաքսոնիայի կառավարությունից իր ծրագրերի իրականացման համար: Այդ ժամանակ կառավարությունը գլխավորում էր Վուլֆը:

2011 թվականի դեկտեմբերի կեսերից Վուլֆը ԶԼՄ-ների և ընդդիմության ճնշումների թիրախն էր դարձել, նրան մեղադրում էին կաշառակերության բազմաթիվ դեպքերի մեջ, և կոչ էին անում հրաժարական տալ: Սկզբում պարզվեց, որ նա վարկ է ստացել իր միլիոնատեր ընկերոջ կնոջից, սակայն փորձել է թաքցնել այդ տվյալները: Այնուհետև Վուլֆին մեղադրեցին ԶԼՄ-ներին ճնշելու մեջ, քանի որ նա ցանկացել էր կոծկել կասկածելի վարկի մասին կանխել հրապարակումը: