Home / Հայաստան / Նորվեգիայի արքայադուստրը գրքի միջոցով կսովորեցնի հրեշտակների հետ խոսել

Նորվեգիայի արքայադուստրը գրքի միջոցով կսովորեցնի հրեշտակների հետ խոսել

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան գիրք է հրատարակել, որում խորհուրդներ է տալիս ընթերցողներին` ինչպես խոսել հրեշտակների հետ:

«Հրեշտակների գաղտնիքներ» գիրքը ստեղծվել է գրող Էլիզաբեթ Նորդենգի հետ համատեղությամբ և հրապարակվել է փետրվարի 16-ին:

«Մենք շրջապատված ենք անթիվ անհամար հրեշտակներով, որոնք միշտ, մեր կյանքի բոլոր իրադրություններում ցանկանում են օգնել մեզ: Նրանք իրական են: Նրանք գոյություն ունեն»,- գրքի նախաբանում ասում են հեղինակները:

Գրողները հույս ունեն, որ «հրեշտակների խորհուրդները» գրքի շնորհիվ ընթերցողները կհասկանան` ինչպես կարելի է կապ հաստատել այդ էակների հետ:

Սա Մարթա Լուիզայի և Էլիզաբեթ Նորդենգի հեղինակած երկրորդ գիրքն է: Առաջինը կոչվում էր «գտիր քո պահապան հրեշտակին» և հրատարակվել էր 2009 թվականին: