Home / Հայաստան / Քոչարյանի վերադարձի մասին լուրերը անհիմն չեն. ռուսաստանյան թերթը` հայաստանյան զարգացումների մասին

Քոչարյանի վերադարձի մասին լուրերը անհիմն չեն. ռուսաստանյան թերթը` հայաստանյան զարգացումների մասին

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը անհանգստանում է վաղվա օրվա համար, այսօր գրում է «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ Հայաստանում կրկին ակտիվացել են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները:

«Սրա անուղղակի ապացույց կարելի է համարել երկրի նախկին արտգործնախարար,  «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու փաստը, որը Հանրապետական կուսակցության հետ մեկտեղ դեռևս իշխող կոալիցիայի մաս է կազմում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման նախաձեռնությունը ժամանակին Քոչարյանին էր պատկանում և, ինչպես պնդում էին փորձագիտական շրջաններում, դրանով իսկ իրեն քաղաքական հիմք է ապահովել: Վերջին շրջանում հանրապետականների և «բարգավաճների» միջև լարվածություն էր նկատվում, Քոչարյանի վերաբերյալ շշուկների պատճառով, ըստ որոնց վերջինս կորցրել է իշխող կուսակցության վստահությունը: Եվ շշուկները, երևում է, անհիմն չեն: Օսկանյանը «Քոչարյանի մարդն» է համարվում: Պատահական չէր, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները ծայրահեղ նյարդային են ընդունել Օսկանյանի առաջին ելույթը նոր կուսակցության կազմում, թե նա չի էլ հասցրել «բարգավաճներին» միանալ, արդեն ինչ-որ ծրագիր է ներկայացնում: Հարց է` ո՞ւմ»,-գրում է «ՆԳ»-ն: