ԼՂՀ զորամասերից մեկի զինծառայող Նարեկ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնում է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Զինծառայողը ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել փետրվարի 16-ին` երկկողմանի օջախային թոքաբորբ ախտորոշմամբ:
Զինվորը մահացել է փետրվարի 20-ին, ժամը 9.50-ի սահմաններում: