Home / Հայաստան / Լոնդոնում փորձարկվող գովազդը տեսանելի է միայն կանանց համար

Լոնդոնում փորձարկվող գովազդը տեսանելի է միայն կանանց համար

Լոնդոնի Վեսթ էնդ թաղամասի Օքսֆորդ փողոցում միայն կանանց համար տեսանելի նոր outdoor գովազդ է փորձարկվում, հայտնում է marketing media review պարբերականը:

PlanUKհասարակական կազմակերպությունը, որը օգնություն է ցուցաբերում երրորդ աշխարհի երկրների երեխաներին, 30 հազար ֆունտ արժողությամբ դիսփլեյ է տեղադրել փողոցում, որը հատուկ համակարգի շնորհիվ կարողանում է ճանաչել անցորդների սեռը, որից հետո միայն ցուցադրում է գովազդը: Համակարգը գործում է 90% ճշգրտությամբ, այն վերլուծում է անցորդի դիմագծերը և որոշում, նա կի՞ն է, թե՞ տղամարդ:

40 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակը կարող են տեսնել միայն անցորդ կանայք: Գովազդը ստեղծվել է «որովհետև ես աղջիկ եմ» արշավի շրջանակներում և կոչ է անում զարգացող երկրների աղջիկների կրթության համար միջոցներ նվիրաբերել:

Միաժամանակ, տղամարդիկ գովազդային հոլովակի փոխարեն կարող են տեսնել կազմակերպության կայքը: Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե ինչ է նշանակում զրկված լինել հիմնարար այլընտրանքային հնարավորություններից, հաղորդում է Корреспондент.net-ը: