ԱՄՆ-ում մի քանի սենատորներ և կոնգրեսականներ «փոշիանման անհայտ բաղադրությամբ նյութով» և սպառնալիքներով անանուն նամակներ են ստացել: Խորհրդարանի աշխատակից Թերանս Գեյները բոլոր սենատորներին էլեկտրոնային նամակով նախազգուշացում է ուղարկել:
«Այս նամակների հեղինակը հայտարարել է, որ շատ սենատորների գրասենյակներ նոր նամակներ կստանան, որոնցից ոմանք փոշիանման վտանգավոր նյութ են պարունակելու: Չնայած նրան, որ մինչ ներկա պահը բոլոր նամակներում պարունակվող նյութն անվտանգ է եղել, մենք ստացվող նամակներին ծայրահեղ ուշադրությամբ ենք վերաբերվում»,- նշում է Գեյները:
Անհայտ անձի «զոհ» են դարձել ոչ միայն սենատորները: Չորեքշաբթի նման նամակներ են ստացել նաև երկու հեռուստահաղորդավարներ` Ջոն Ստյուարթը և Սթիվեն Քոլբերտը: Ինչպես պարզել է ԱՄՆ Հետախուզական սաշնային բյուրոն, հաղորդավարներին ուղղված նամակում վտանգավոր նյութեր չեն եղել: