Home / Հայաստան / Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 11 աստիճանով

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 11 աստիճանով

Հայաստանում փետրվարի 23-ից 27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 9-11 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +3-ի, գիշերը կլինի -15, իսկ արդեն փետրվարի 27-ին ցերեկը կգրանցվի + 8, գիշերը` – 4: