Թուրքիայում գտնվել է ենթադրաբար 1500 տարվա վաղեմություն ունեցող Աստվածաշունչը, որն ավելի վաղ գողացվել էր հանցավոր խմբի կողմից:
Գիրքն ունի հաստ կաշվե կազմ և բարակ կաշվե էջեր, որոնց վրա արամերեն և ասորերեն տեքստեր են գրված:
8 տարի առաջ թուրք հնագետների կողմից հայտնաբերված ավետարանը որոնվում էր ոստիկանության կողմից: Իրավապահներին հաջողվել է առգրավել այն միայն այժմ` մաքսանենգ խմբի բերման ենթարկելիս:
Այժմ Սուրբ գիրքը գտնվում է Անկարայի ազգագրական թանգարանում, սակայն փորձագետները նշում են, որ այն պետք է ռեստավրացիայի երկար ուղի անցնի:
Միաժամանակ, Վատիկանը կոչ է արել Անկարային գիրքը բազմակողմանի վերլուծության ենթարկել, քանի որ չի բացառվում, որ գիրքը կորած ավետարաններից մեկն է, որի մասին մի քանի դար վիճում են գիտնականները: