Այսօր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել երկրի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն հայտարարել է, որ խնդրել է կառավարությանը օրինագծի նոր տեքստ հեղինակել՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի կարծիքը:
Համաձայն Սահմանադրական խորհրդի, օրինագիծը հակասում է 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո ընդունված «Մարդու և քաղաքացիների իրավունքների» հռչակագրի 6-րդ և 11-րդ կետերին, որտեղ նշվում է, որ մտքի և խոսքի արտահայտման իրավունքը ժողովորդավարության հիմնասյուներից է:
Սահմանադրական խորհրդի որոշումը դրական են գնահատել Թուրքիայում:
Երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ «պատմական իրադարձությունները պետք է քննարկվեն խոսքի ազատության համապատասխան» և «այդ որոշումը դրական քայլ կլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար»: