հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ավստրալիայում ներողություն կխնդրեն տասնյակ հազարավոր կանանցից խլած երեխաների համար

Ավստրալիայում ներողություն կխնդրեն տասնյակ հազարավոր կանանցից խլած երեխաների համար

Ավստրալական սենատը չորեքշաբթի կարող է առաջարկել կառավարությանը պաշտոնապես ներողություն խնդրել տասնյակ հազարավոր կանանցից, որոնց նախորդ դարի 60-70-ականներին զրկել են երեխաներից, գրում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:

Այն ժամանակ արտամուսնական կապից ծնված երեխա ունենալն անթույլատրելի էր, այդ իսկ պատճառով, շատ չամուսնացած կանանց ստիպում էին նորածին երեխային որդեգրման տալ մեկ այլ ընտանիքի: Խորհրդարանական հանձնաժողովի հետաքննության ընթացքում պարզվել է, որ երբեմն պաշտոնյաները, փորձելով ստիպել երիտասարդ մայրերին ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը, նրանց ուժեղ ազդեցությամբ դեղահաբեր են տվել: