«1915 թվականի սպանությունների 100 ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիան պատրաստ է կիսել հայերի հետ իրենց ցավը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Մենք ցանկանում ենք կիսել այն մարդկանց ցավը, ովքեր պատրաստ են կիսել այն մեզ հետ»,- հաղորդել է «Անադոլու գործակալությունը»` մեջբերելով պետական TRT հեռուստաընկերության` նախարարի հետ ունեցած հարցազրույցը:
«Անհրաժեշտ է ուղիները բաց պահել պատմությունը կիսելու համար»,- ասել է Դավութօղլուն: