Travelers Digest զբոսաշրջության վրա կենտրոնացած կայքը կազմել է այն քաղաքների ցուցակը, որտեղ ապրում են ամենագրավիչ տղամարդիկ:
Ըստ կայքի` կանանց համար առավել գրավիչ տղամարդիկ ապրում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ցուցակի հեղինակները պնդում են, որ մարդիկ շվեդերին թյուրիմացաբար սառը և մենակությունը նախընտրող են համարում: Իրականում նրանք շատ լավ գիտեն` ինչպես պահել իրենց հասարակության մեջ, և բոլորից լավ են հոգ տանում կանանց մասին:
Բացի դա, ստոկհոմցիները հասկանում են նորաձևությունից, խոհարարությունից, մշակույթից:
Travelers Digest-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում են Նյու Յորքի տղամարդիկ, երրորդում` ամստերդամցիները:
Ըստ կայքի` աշխարհի ամենագրավիչ տղամարդկանց ցուցակը հետևյալ տեսքն ունի.
- Ստոկհոլմ, Շվեդիա
- Նյու Յորք, ԱՄՆ
- Ամստերդամ, Նիդերլանդներ
- Լիսաբոն Պորտուգալիա
- Բուենոս Աիրես, Արգենտինա
- Սիդնեյ, Ավստրալիա
- Մադրիդ, Իսպանիա
- Բերլին, Գերմանիա
- Միլան, Իտալիա
- Թել-Ավիվ, Իսրայել