Home / Հայաստան / Կառավարությունը վաղաժամկետ խզել է ԱԷԿ-ի կառավարման պայմանագիրը

Կառավարությունը վաղաժամկետ խզել է ԱԷԿ-ի կառավարման պայմանագիրը

Այսօր ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

Որոշումը կայացնելիս` գործադիրը հաշվի է առել, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, 2003 թվականից առ այսօր իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը, ամբողջությամբ կատարել է պայմանագրերով իր առջև դրված խնդիրները և դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` վաղաժամկետ լուծել հավատարմագրային կառավարման պայմանագիրը: