Home / Հայաստան / Ստամբուլում իշխող կուսակցության գրասենյակի մոտ ռումբ է պայթել. տուժել են ոստիկանները

Ստամբուլում իշխող կուսակցության գրասենյակի մոտ ռումբ է պայթել. տուժել են ոստիկանները

Մարտի 1-ի առավոտյան Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ հզոր պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ոստիկանության 10 աշխատակիցներ են վիրավորվել: Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնում են քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները:

Իրավապահները հաստատել են, որ ռումբը տեղադրված է եղել ոստիկանության ավտոբուսի մոտ կայանած մեքենայում: Ներկայումս պայթյունի վայրը շրջափակման մեջ է, տարվում են որոնողական աշխատաքներ: Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 9-ին կրկին Ստամբուլի` «Ազատություն և զարգացում» կուսակցության գրասենյակի հարևանությամբ  պայուսակում դրված ռումբի պայթյունի հետևանքով մոտ 20-25 տարեկան երիտասարդ աղջիկ էր մահացել: