Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ արձագանքել է բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Մինսկից եվրոպական երկրների դեսպաններին հետ կանչելու մասին Եվրամիության որոշմանը:
Բելառուսի առաջնորդի խոսքով` այդ ամենը բացարձակ հիստերիա է: Բարձրաստիճան պաշտոնյաների համար անցկացվող «Մինսկայա լիժնյա» միջոցառման ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է նաև, ըստ իրեն, ներկայումս արդիական համարվող երկու տիպի քաղաքական գործիչներին, որոնցից «մեկը Վարշավայում է ապրում, մյուսը Բեռլինում»:
«Դե եթե մեր հարևաններից մեկն իրեն չի կարողանում զսպել, հասկանալի է…. Նրանք ընդհանրապես օտար մարդիկ են Լեհաստանի համար: Պարզ է, իրենք ներկայումս ում քաղաքականությունն են տանում: Այս մարդիկ լեհեր չեն: Նրանք օտար են լեհ ազգին»,- ասել է Լուկաշենկոն:
«Ինչ վերաբերում է երկրորդ տիպին` ոչ այն է վարդագույն, ոչ այն է երկնագույն, ով բռնապետության մասին էր գոռում…Լսելով դա` ես մտածեցի. որ ավելի լավ է բռնապետ լինեմ, քան երկնագույն»,- ասել է Բելառուսի առաջնորդը` նկատի ունենալով Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեին, ով բացահատ միասեռական է համարվում:
2010 թվականին Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեն ամուսնացել է իր ընկերոջ հետ: