Home / Հայաստան / Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր է առաջադրվելու Կենտրոն համայնքում. պաշտոնական

Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր է առաջադրվելու Կենտրոն համայնքում. պաշտոնական

«Սիլ կոնցերնի» համասեփականատեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր իր մամուլի ծառայության միջոցով պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին:

Հիշեցնենք, որ 2007 թվականին նույն ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանին, ով 2008 թվականի նախագահական ընտրություններին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, նույն թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո զրկվել է պատգամավորական մանդատից և ընդհատակ է անցել: Գործարարին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ընդհատակից դուրս է եկել 2009 թվականի սեպտեմբերի 2-ին և կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին: Սեպտեմբերի 21-ին նրան թույլ են տվել մեկնել Գերմանիա բուժման նպատակով, իսկ 2011 թվականի փետրվարին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Լուսանկարը` azatutyun.am