Հակամարտող կողմերի միջև հումանիտար կապերի զարգացման համար շատ հնարավորություններ կան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով` հումանիտար կապերի զարգացումը շատ կարևոր է. «Այս մասին խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք խոստանում են, որ հումանիտար կապերն էլ ավելի կզարգանան: Մենք միայն հիմա ենք սկսում հումանիտար կապեր ձևավորել: Սա միայն սկիզբն է: Համագործակցությունն այս փուլում մեզ շատ է հուսադրում»:
Հիշեցնելով, որ նախորդ տարվա դեկտեմբերին համանախագահները այցելել էին ադրբեջանա-հայկական սահմանը, Բրադտկեն ասել է. «Մենք տեսանք, որ երկու կողմերում ապրող մարդիկ բախվում են միևնույն խնդիրներին` ջրամատակարարում, էներգետիկ խնդիրներ: Մենք կցանկանայինք միևնույն խնդիրների բախվող մարդկանց համար որևէ համագործակցություն ստեղծել»: