Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ իր երկիր ներգաղթողների քանակը մշտապես աճում է, սակայն նրանց ֆրանսիական հասարակություն ինտեգրելն ավելի ու ավելի բարդ է դառնում:
«Մեր իմիգրացիոն համակարգը ավելի ու ավելի վատ է աշխատում, քանի որ մեր տարածքում չափից շատ են օտարերկրացիները, և մենք այլևս չենք կարող ապաստան, աշխատատեղեր և դպրոցներ գտնել նրանց համար»,-Սարկոզիի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի առաջնորդը միաժամանակ հաստատել է, որ ապրիլի 4-ին նախագահական ընտրություններում հաղթնակ տանելու դեպքում պատրաստվում է իր երկիր ներգաղթողների քանակը կրկնակի կրճատել:
Սարկոզիի կարծիքով` ներգաղթը կարող է նպաստավոր լինել ֆրանսիական հասարակության համար, սակայն այն անհրաժեշտ է կրճատել` ավելի մեծ պահանջներ առաջադրելով նրանց, ովքեր ցանկանում են բնակության թույլտվություն ստանալ Ֆրանսիայում:
Սարկոզին միաժամանակ հայտարարել է Ֆրանսիայում 10 տարի ապրած, սակայն ընդամենը 5 տարի աշխատած միգրանտների նպաստը կրճատելու մտադրության մասին:
Հասարակական հարցումների արդյունքներով` Սարկոզիի վարկանիշն էապես զիջում է սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդին:
Սարկոզին ստիպված է նաև «Ազգային ճակատ» ծայրահեղ աջական կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենի հետ պայքարել պահպանողականների ձայների համար: