ՄԱԿ-ի տվյալներով, ջրային ռեսուրսների խնդիրն այնքան հիվանդագին է դառնում, որ անհրաժեշտ է արմատական լուծման ճանապարհներ գտնել:
Համապատասխան զեկույցը նախօրեին ներկայացվել է Ջրային ռեսուրսների համաշխարհային Ֆորումին, որն իր աշխատանքներն է սկսում այսօր Մարսել քաղաքում:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Ասիայում բնակվում է երկրագնդի բնակչության 60%-ը, որին հասանելի է երկրագնդի ջրային ռեսուրսների մեկ երրորդը:
Խնդիրը բարդանում է եղանակային պայմանների փոփոխության, երկրագնդի աճող բնակչության սննդի սպառման անհրաժեշտության և հիգիենայի պարագաների պատճառով:
Փորձագետների գնահատականներով` 2050 թվականին արդյունաբերական արտադրանքի սպառումը կաճի 70%-ով: Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ջրի գլոբալ սպառումը կմեծանա 19% -ով և կանդրադառնա աշխարհի խմելու ջրի ռեսուրսների 90%-ի վրա:
Փորձագետները նշում են, որ այս թվերը վերջնական չեն և ջրի անհրաժեշտությունը կարող է էլ ավելի մեծանալ:
Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այժմ խմելու ջուրը հասանելի է աշխարհի բնակչության 89%-ին, սակայն վաղ է հաղթանակ տոնել, քանի որ մոտ 800 մլն մարդ նախկինի պես ստիպված է բավարարվել աղտոտված աղբյուրներից: