Ստամբուլում կառուցվող առևտրային կենտրոնի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: 14 շինարարների մահվան մասին հաղորդել է շրջանի քաղաքապետ Էսենրուտ Նեսմի Կադիօղլուն, հաղորդում է Lifenews-ը:
Նրա խոսքով` մինչ հրշեջ մեքենաների և շտապօգնության ժամանելը երեք շինարարական տաղավարներ, որտեղ աշխատողներն էին գտնվում, ամբողջությամբ այրվել են: Նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրալարերի կարճ միացումը: «Ըստ ամենայնի, հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրատաքացուցիչը»,- ասել է Կադիօղլուն: