Ռուսաստանի երիտասարդական կոմունիստական միության անդամ, Պետդումայի 2-րդ գումարման (1995—1999) պատգամավոր Դարյա Միտինան իր բլոգում պատմել է Հայաստանում 1998 թվականին անկացված նախագահական ընտրություններում որպես դիտորդ մասնակցելու իր փորձի մասին:
«1998 թվականին Հայաստանում անկացվող նախագահական ընտրություններին, երբ առաջին նախագահին փոխարինման եկող Արցախի հերոս Քոչարյանը պայքարում էր Կարեն Դեմիրճյանի դեմ, ես Ռուսաստանի միջազգային դիտորդների կազմում էի` որպես ռուսաստանյան խորհրդարանական (պետք է մեծ պատվիրակություն լիներ` Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի գլխավորությամբ, (դե հասկանում եք, որ Սպիտակից հետո Նիկոլայ Իվանովիչը Հայաստանում երկրպագության արժանի կերպար էր և շարունակում է այդպիսին մնալ), սակայն այդ ժամանակ Ելցինը ցրել էր Չերնոմիրդինի Կառավարությունը, և արդյունքում պատվիրակության մեջ ընդգրկված խորհրդարանականներից Երևան ժամանեցինք երկուսով` ես ու Թելման Խորենովիչ Գդլյանը:))- մնացածը, այդ թվում` Ռիժկովը, ավելի կարևոր գործեր ունեին: Գդլյանի հետ մենք ապագա կառավարությունում պաշտոն չէինք կիսելու և մեր հայ գործընկերները ինքնաթիռի մոտ քարացան բաց բերաններով, երբ «ռուսների մեջ գլխավորի հայի» ղեկավարած երկու տասնյակ խորհրդարանականների փոխարեն նրանք տեսան Գդլյանին ինձ հետ:
Պետք է ասեմ, որ երբեք և ոչ մի տեղ մինչ այդ ես ինձ չեմ զգացել միաժամանակ և թագուհի և կիսաաստվածուհի:)) ողջ ուշադրությունը, որը պետք է հավասարապես տարածվեր հսկայական ռուսաստանյան պատվիրակության վրա, առատորեն ինձ ու Գդլյանին բաժին հասավ, մեզ Հայաստանում գրեթե ձեռքերի վրա էին պահում:
Ես անկողմնակալ դիտորդ չէի:)), իհարկե, հասկանալի պատճառներով, սրտանց Կարեն Սերոբովիչի համար էի ցավում, Քոչարյանն ինձ վստահություն չէր ներշնչում: Քանի որ մենք ընտրություններից մի քանի օր առաջ էինք ժամանել, ես փորձում էի մարդկանց հետ զրույցներում և հրապարակային վայրերում հնարավորինս ընդգծել իմ նախապատվությունները:) Միջազգային քաղաքականության լեզվով, հավանաբար, դա կարելի է գնահատել որպես միջամտություն ինքնավար պետության ներքին գործերին:)) Գդլյանն, ի դեպ, բավական խուսափողական էր արտահայտվում, Լեոպոլդ կատվի ոճով, իսկ ինձ հետ առանձնազրույցում ասում էր, որ Քոչարյանը հաղթանակ կտանի: Նույն բանն էր կանխատեսում և խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Գուրգենովիչ Բախշյանը, նա էր մեզ դիմավորել, կազմակերպել էր մեր շրջագայությունը Արարատյան հարթավայրով (հիմնականում մեզնով զբաղվում էր հաղթած նախագահի թիմը, իսկ այցի խորհրդարանական հատվածը տանում էր հենց Բախշյանը):
Հայաստանը փոքրիկ երկիր է, և կարելի է մի քանի օրերի ընթացքում ամբողջ տարածքով անցնել: Մեզ ցույց էին տալիս քվեաթերթիկները, քվեատուփերը, ընտրողների ցուցակները, մեր ներկայությամբ հանձնաժողովին էին մոտենում արցունքոտ աչքերով սևազգեստ մարդիկ` ակնհայտորեն թաղումից էին եկելլ, և խնդրում էին հաշվառումից դուրս բերել մահացած բարեկամներին…Հետազոտում էինք ԶԼՄ-ները, դիտում էին տեսանյութեր (այստեղ իմ հնարավորությունները գրեթե զրոյական էին, Հայաստանում ռուսալեզու մամուլը խիստ սահմանափակ էր):
Մի օր ես ակնարկեցի հայ ընկերներիս, որ ողջ կյանքում երազել եմ գնալ այնտեղ, որտեղ նստած է եղել խեղճ Գրիգոր Լուսավորիչը, և ինձ տարան Խոր Վիրապ: Նայելով ծխով պատված թուրքական տարածքներին` պարզորոշ կերպով տարբերում էի մարդկանց: Հայ հոգևորականները պատմեցին, որ հին և բարի ավանդույթի համաձայն, երկլեզու պատերի մոտ կանգնած այցելուները պետք է մերկ հետույքը ցույց տան թուրքերին: Բայց ես որպես կին կարող եմ անտեսել հին ավանդույթները: Թուրքիային խորհրդանշական «ֆաք» ցույց տալուց հետո, 6 մետր իջա գետնի տակ, կյանքիս երազանքն իրականացավ:
Ընտրությունների օրը շատ բաներ ինձ զարմանալի թվացին: Թե ընտրատարածքներում գոյացած երկար հերթերը (Ռուսաստանում նման բան ոչ մինչ այդ, ոչ հետո չեմ տեսել), թե տոնական մթնոլորտը և ոգևորվածությունը, երբ երկու կողմերի համար էլ ընտրությունները ոչ թե ապոկալիպսիս են, այլ նոր կյանքի սկիզբ, թե հանգիստ, հարգալից քարոզարշավը, թե ընտրատեղամասերում քուրդ դիտորդների ներկայությունը, որոնք անհանգստանում էին հայաստանաբնակ քրդերի երաշխիքներ համար: Ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ ոչ միայն Բախշյանը, այլ նաև նրա օգնականը, վարորդը, զարմիկը, հարևանը կարող էին հանգիստ զանգել երկու թեկնածուների` նախկին և ապագա ղեկավարների բջջայիններին և ցանկացած բան հարցնել:
Եվ ահա, մեզ թվաց, որ Քոչարյանն ազնվորեն հաղթանակ տարավ: Մենք տակնուվրա արեցինք ողջ Երևանն ու Արարատյան դաշտավայրը, սակայն հատուկ խախտումներ չնկատեցինք: Արդյունքում մենք բոլոր հայկական հեռուստաալիքներով հայտարարեցինք, որ ընտրությունները արդար են անցել, ի տարբերություն ռուսաստանյանի, բոլոր չափանիշներով: Մեր այդ հարցազրույցները դեռ մի քանի ամիս շարունակ պտտեցնում էին գլխավոր լուրերով: Երևանից մենք Գդլյանի հետ հեռացանք ծաղիկների մեջ թաղված, ինքնաթիռի սրահը հեռուստաաստղի սրահ էր հիշեցնում: Մեզ հրաժեշտ տալու էր եկել գրեթե ողջ խորհրդարանը, ինձ ասացին, որ Հայաստանն այսուհետ իմ երկրորդ տունն է, և ինձ այնտեղ միշտ սպասում են: Անցել է 14 տարի, մինչ հիմա Մոսկվա ժամանող որոշ հայ խորհրդարանականներ անմիջապես իմ համարն են հավաքում. «Դաշա ջան, հայ ազգի լավագույն ընկեր, սպասում ենք քեզ «Նոյան Տապանում» մեկ ժամից…»:
Մեկուկես տարի անց, հենց այդ նույն օրը` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, լսելով, որ Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանը, Յուրի Գուրգենոիչն այևս չկան, լալիս էի, և ինձ մինչ այժմ ծանր է հիշել այդ մասին: