Բաքուն հույս ունի, որ Ռուսաստանը կակտիվանա Ղարաբաղի հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը ավելի կակտիվացնի մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռնարկած ջանքերը և դրանք առավել արդյունավետ կդարձնի»,- ասել է Հասանովը: Նա նշել է, որ առանց Ռուսաստանի ջանքերի ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ այլ միջազգային կազմակերպություններ չեն կարողանա այս հարցում լուրջ առաջընթաց գրանցել:
«Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա շատ մեծ է: Այս երկիրը փաստացիորեն Ռուսաստանի ազդեցության տակ է գտնվում գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, և այլ, – ասել է Ալի Հասանովը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը Հայաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ կարող է երկրին կառուցողական ուղու վրա դնել»: