The Economist-ի (Economist Intelligence Unit) հետազոտական կենտրոնը հրապարակել է իր հերթական զեկույցը` նվիրված ժամանակակից հասարակությունում կնոջ դերին:
EIU-ի մասնագետները 128 երկրների օրենքների, մշակույթների, ավանդույթների, կյանքի կանոնների և հայացքների հիման վրա կազմել են ժամանակակից կնոջը տրվող տնտեսական հնարավորությունների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Շվեդիան` հավաքելով 90,4 միավոր` հնարավոր 100-ից: Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից (չհաշված մերձբալթյան երկրները) առաջինը Ուկրաինան է` 57-րդ տեղ (55.4 միավոր): Վրաստանը 59-րդն է (54.5): Նույն արդյունքն են գրանցել Մոլդովան և Ղազախստանը: Բելառուսը հայտնվել է 62-րդ հորիզոնականում` 53,8 միավորով:
Հայաստանին բաժին է հասել 64-րդ հորիզոնականը` 53,3 միավորով: Մեր երկրին հետևում են Թուրքիան (65), Ռուսաստանը (66), Ադրբեջանը (90), Ղրղզստանը (94), Տաջիկստանը (100), Իրանը (117) և Թուրքմենստանը (118):
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Սուդանը` 128-րդ տեղ և 19,2 միավոր:
Եկամուտների մակարդակով երկրները բաշխվել են ըստ 4 աղյուսակների` Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա: Առաջին սյունակում ընդգրկվել են այն երկրները, որտեղ կինը միջինը վաստակում է տարեկան 11909 դոլարից ոչ պակաս, երկրորդում` 3856-ից 11905, երրորդում` 976-ից 3855, և վերջին սյունակում` 975-ից ոչ ավել:
Այս աղյուսակում ԱՊՀ-ի երկրները հայտնվում են միայն երկրորդ աղյուսակում. Ղազախստանը 22-րդ տեղում է, Բելառուսը` 23, Ռուսաստանը` 66: Այստեղ կանայք վաստակում են տարեկան առնվազն 3,8 հազար դոլար: Այս սյունակում է ընդգրկվել նաև Թուրքիան` 25-րդ տեղ:
Ուկրաինան (4), Վրաստանը (5), Մոլդովան (6), Հայաստանը (7), Ադրբեջանը (21), Ուզբեկստանը (24), Իրանը (33) և Թուրքմենստանը (34) ընդգրկվել են 3-րդ սյունակում` 1-4 հազար դոլար:
Ղրղզստանն ու Տաջիկստանը 4-րդ սյունակում են` համապատասխանաբար 4-րդ և 7-րդ տեղերում:
Աղյուսակը եզրափակում է Չադը: