Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է «Առավոտ» թերթի տեղեկատվությունն այն մասին, թե մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Սևակ Ասլիկյանը:
Ըստ նախնական տվյալների` Ադրբեջանի ԶՈՒ կողմից արձակած կրակի հետևանքով Ասլիկյանը գլխի հրազենային վնասվածք է ստացել: Հարուցվել է քրեական գործ:
«Առավոտի» տվյալներով` զոհվածը Վանաձորի բնակիչ է: