Home / Հայաստան / Բրիտանացի գեր ոստիկանների աշխատավարձերը կկրճատեն

Բրիտանացի գեր ոստիկանների աշխատավարձերը կկրճատեն

Այն բրիտանացի ոստիկանները, որոնք երեք անգամ չեն հանձնի ֆիզիկական պատրաստվածության քննությունը, պետք է կարգապահական և գումարային տույժի ենթարկվեն: Այս մասին ասված է Բրիտանիայի կառավարության պատրաստած զեկույցում:

Հետազոտության համաձայն, Լոնդոնի ոստիկանների 64%-ը տառապում է ավելորդ քաշից, այդ թվում` տարբեր հիվանդությունների հետ կապված ճարպակալումից: 44%-ի մոտ ավելորդ քաշի առկայություն է, մնացածի մոտ` ճարպակալում: Մարմնեղ ոստիկանները կարող են զրկվել աշխատավարձի 8%-ից, ինչը շատ մասնագետների համար կազմում է տարեկան մոտ 3 հազար ֆունտ:

Զեկույցը ոստիկանության բյուջեն 20%-ով կրճատելու նպատակ ուներ: Բացի գեր ոստիկանների հանդեպ կիրառվող խիստ միջոցներից, առաջարկվում է նաև նրանց ավելի հաճախ ազատել աշխատանքից, կրճատել աշխատավարձը փորձաշրջանի ընթացքում, մեծացնել թոշակի անցնելու տարիքը և ավելացնել ոստիկաններին առաջարկվող պահանջները:

Նորամուծությունն, իհարկե, դժգոհություն է առաջացրել ոստիկանների շրջանում: Ինչպես նշել է ոստիկանական արհմիություններից մեկի ղեկավարը, իրենք արդեն հոգնել են մշտական անորոշության մեջ ապրելուց և կառավարության նպատակաուղղված հարձակումների թիրախը լինելուց: