Շվեյցարիայի Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի ¼-ի վիճակահանությունը:
Ըստ վիճակահանության` ¼-ում կհանդիպեն.
«ԱՊՈԵԼ» /Կիպրոս/ – «Ռեալ» /Իսպանիա/
«Օլիմպիկ Մարսել» /Ֆրանսիա/ – «Բավարիա» /Գերմանիա/
«Բենֆիկա» /Պորտուգալիա/ – «Չելսի» /Անգլիա/
«Միլան» /Իտալիա/ – «Բարսելոնա» /Իսպանիա/
Նշենք, որ 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի են ունենալու մարտի 27-28-ին և ապրիլի 3/4-ին:
«ԱՊՈԵԼ» – «Ռեալ» զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի «Օլիմպիկ Մարսել» – «Բավարիա» զույգի հաղթողի հետ, իսկ «Բենֆիկա» – «Չելսի» զույգինը կմրցի համապատասխանաբար «Միլանի» կամ «Բարսելոնայի» հետ:
Կիսաեզրափակիչի խաղերը կկայանան ապրիլի 17/18-ին և ապրիլի 24/25-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 19-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: