հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատգամավորի թեկնածուն` լրագրողին. «Չանեդ կջարդեմ». ոստիկանները ոչինչ չարեցին

Պատգամավորի թեկնածուն` լրագրողին. «Չանեդ կջարդեմ». ոստիկանները ոչինչ չարեցին

Սերժ Սարգսյանի պուճուր ախպեր, ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի կողմից աոաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Սհեր), որ բավական երկար ժամանակ սկած էր, երեկ աչքի է ընկել, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, և թերթի թղթակիցը և լուսանկարիչը շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին։

Օրաթերթը գրում է, որ Սեդրակյանը, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է  լուսանկարչին և ասել է. «Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի նկարի»:

«Ուզում եք պատգամավոր դառնալ և ուզում եք չնկարե՞նք», – պատասխանել է թղթակիցը։

«Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,– ասել է Սեդրակյանը, խփել լրագրողի դիկտաֆոնին և հեռացել՝ քթի տակ մռթմռթալով։

«Անկեղծ ասած, երեկ, երբ խմբագրությունում իմացանք այս միջադեպի մասին, բացարձակապես չնյարդայնացանք, որովհետև դա նույնն է, որ նյարդայնանաս, երբ էշը քացի է տալիս կամ խռնչում, կամ էլ փողոցի շունը վազում ավտոյի պագրիշկի հետևից։ Նման իրավիճակում հո չե՞ս կարող էշին բացատրել մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, Սահմանադրության, տեղեկատվության ազատության և այսօրինակ այլ բաների հիմնադրույթները։ Եթե նման բան անես, նշանակում է՝ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ, որ ԷՇԸ ԿՓՈԽՎԻ։ Իսկ եթե հավատում ես, ուրեմն՝ ամենամեծ էշը դու ես։ էշերին և բոլոր չորքոտանիներին փոխելու, ավելի ճիշտ՝ օգտակար դարձնելու մի ձև կա. պետք է սանձես, թամբես և ուղարկես հանրօգուտ աշխատանք անելու, իսկ կատաղությամբ տառապող շներին կապում են ժնջիլով։ Այս դեպքում նրանց հաչոցը դառնում է կառուցողական։ Եվս մեկ շտրիխ. Սհեր Սեդրակյանը Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու է, Սերժ Սարգսյանի թիմի անդամ։ Սերժ Սարգսյանը ցածր հասակի էն մարդն ա, որ միջազգային հանրությանը խոստացել է ազատ, արդար, օրինական ընտրություններ անել։ Եվ այս ֆոնին արժե հատուկ

ընդգծել, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի կապակցությամբ», – գրում է օրաթերթը։

Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ