Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը նախարար Սերյան Օհանյանի հրամանով ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, այս մասին Epress.am-ին հայտնել են ՊՆ լրատվական վարչությունից:
Կարապետյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական:
Epress.am-ի տեղեկություններով` Պաշտպանության նախարարի արդեն նախկին խոսնակն ընդգրկվելու է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում:
Կուսակցության քաղաքական խորհուրդն արդեն քննարկել է մեծամասնական և համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: